Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Մենակ Չէք»…

«Մենակ Չէք»…
02.09.2023 | 09:55

Սիրելի Արցախի քոյրեր եւ եղբայրներ,

Այսօր Լիբանանէն դուրս կը գտնուիմ, բայց որպէս Լիբանանահայ, կը միանամ իմ գաղութին «Մենակ Չէք» նախաձեռնութեան՝ որպէս զօրակցութիւն ձեր իւրաքանչիւրին:

Արցախի տագնապը բոլոր հայութեանն է եւ «Մենակ Չէք» կուգայ գօտեպնդելու Արցախի տագնապի համահայկական տարողութիւնը:

«Մենակ Չէք» միայն խօսք չէ:

Ան աղօթք է, հոգի, միտք բայց նաեւ ՈՒժ եւ Յոյս:

ՈՒժը ապրելու համար մեր կեանքերը մեր հայրենի հողին վրայ եւ մեր ազգային արժանապատուութեանը մէջ:

Եւ Յոյսը՝ որ «Ճանաչում Յանուն Փրկութեան» մեր կարգախօսը պիտի իրականանայ:

Քրիստոս ըսաւ` «Ես աշխարհին (իմա մեղքին) յաղթեցի»: Եւ այս ճշմարտութիւնը թող խթանէ մեզ բոլորս՝ համայն հայութիւնը՝ թէ ԻՐՄՈՎ եւ մենք բոլորս ՄԻԱՍԻՆ, կրնանք յաղթե:

Հաւատանք եւ կառչինք այս յաղթանակին շնորհած ՈՒժին եւ Յոյսին:

Հայաստան, Արցախ եւ Սփիւռք…

Բոլորս միասին…

Լաւ եւ հաստատ մնացէք:

Ձեզի հետ ենք…

«Մենակ Չէք»:

Հրայր ՃԷՊԷՃԵԱՆ

Սեպտեմբեր 1, 2023

Դիտվել է՝ 3264

Մեկնաբանություններ